Рубрика: Ընթերցողական նախագիծ

 Ընթերցողական  նախագիծ

Հեքիաթներ արքայադուստրերի մասին

Քանի որ իմ գիրքը(իմ կարծիքով) աղջկական է, ես կարդացել եմ միայն Կեռնեխ թագավորը։

Հեքիաթը մի արքայադստեր մասին է, որը շատ գեղեցիկ էր, բայց միևնույն ժամանակ շատ գոռոզ էր և ոչ մեկին չէր հավանում։ Եվ հայրը որոշեց պատժել նրան։ Ամուսնացրեց առաջին պատահածի հետ, որը թափառական երգիչ էր։ Եվ քանի որ նա ամուսնացել էր աղքատ երգչի հետ հայրը նրան դուրս արեց տնից։ Երկար թափառելուց հետո նրանք հասան մի խրճիթի և սկսեցին ապրել այդտեղ։ Բայց ապրելու համար պետք էր, որ աղջիկը աշխատեր, բայց նրա մոտ ոչինչ չստացվեց։ Ամուսին որոշեց նրան ուղարկել պալատ ամեններ լվանալու։ Երբ աշխատանքն ավարտվում էր նա տուն էր բերում սեղանի մնացորդները։

Մի օր արքյազնի հարսանիքն էր։ Աղջիկը պատի տակ կանգնած նայում էր և ծառաները սեղանների մոտով անցնելիս ուտելիքի մնացորդներ էին տալիս, նա էլ լցնում էր գրպանները։ Արքայազնը նկատելով նրա գեղեցկությունը հրավիրում է պարի, որի ժամանակ նրա գրպաններից թափվում է ուտելիքը։ Բոլորը սկսում են ծիծաղել։ Արքայազն մոտենալով նրան ասում է, որ ինքն է իր ամուսինը, և այդպես է վարվել, որ կոտրի նրա հպարտությունը։ Արքայադուստրը և կեռնեխ թագավորը ամուսնացան։